211652_close_icon
views-count5667 դիտում article-date 14:04 30-10-2017

ԱՄՆ-ն ռազմավարական միջուկային ուժերի վարժանքներ է սկսել՝ այդ մասին տեղեկացնելով Ռուսաստանին

ԱՄՆ-ի զինված ուժերը սկսել են Global Thunder ռազմավարական միջուկային ուժերի վարժանքները։ Այդ մասին Ria Novosti-ին հայտնել է ԱՄՆ ռազմավարական հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ Բրայան Մագիուրը։ «Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Ռուսստանը և ԱՄՆ-ն պարտավոր են իրար տեղեկացնել միջուկային խոշոր վարժանքների մասին, այնպես, որ Ռուսաստանը նախապես տեղյակ է եղել այդ մասին»,-նշել է Մազիուրը։ Ի տարբերություն ՌԴ-ի և ԱՄՆ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի միջև նմանատիպ վարժանքներ անցկացնելու մասին նախնական տեղեկացվածություն ապահովելու պայմանավորվածություն չկա։ Global Thunder ծրագրի շրջանակներում մշակվելու են իրական ժամանակում պոտենցիալ սպառնալիքների դեմ ԱՄՆ-ի ԶՈՒ-ի արձագանքման ծրագրեր։ Վարժանքներին ներգրավված են տիեզերական ուժերի, տեսահսկման և հետախուզության համակարգերի, գլոբալ հարվածի համակարգերի և հակահրթիռային պաշտպանության միջոցների հնարավորությունները, ինչպես նաև կիբեռհնարավորությունները:

Նմանատիպ նյութեր