211652_close_icon
views-count47565 դիտում article-date 10:50 30-10-2017

Արտակարգ դեպք Ստեփանավանում. քաղաքապետը սպասում է ինչ-որ «մականունավորի» ցուցումի, որ նոր «տեղից ժաժ գա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տարիներ առաջ Ստեփանավանի քաղաքապետ Միխայել Ղարաքեշիշյանը այն ժամանակվա Կապի և տրանսպորտի նախարար, «Չոռնի Գագո» մականվամբ Գագիկ Բեգլարյանի ցուցումով Գյուլագարակ-Ստեփանավան ավտոճաապարհին մի իսկական ծառերի սպանդ էր իրականացրել, իսկ հետո մականունավոր նախարարի հորդորով արդարացել էր, թե դա սանիտարական էտում է, մինչդեռ այն ժամանակ մամուլում բարձրացված աղմուկից հետո քաղաքապետի կողմից նախարարի հանձնարարականով «ծառերի գլխին սև բերելը» դադարեցվեց։ Միակ սփոփանքը եղավ այն, որ քաղաքապետը կարողացավ հասնել նրան, որ այդ կտրտված ծառերը բաժին հասավ Ստեփանավանում բնակվող սոցիալապես ծանր պայմաններում գտնվող մարդկանց։ Երեկ՝ հոկտեմբերի 29-ին, Ստփանավան-Գյուլագարակ ավտոճանապարհին, 7-ին կմ-ին ծառն ընկել է այդ պահին շարժման մեջ գտնվող Opel Vectra մակնիշի 35 GZ 279 համարանիշի ավտոմեքենայի վրա՝ ամբողջությամբ վնասելով տանիքն ու դիմապակին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն եղել։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ստեփավանավանի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր մասնատել են ծառը, որից հետո ճանապարհը դարձել է երթևեկելի, քանի որ այն միակողմանի էր դարձել։ Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել նաև Ստեփանավանի քաղաքապետը, ով սեփական աչքերով է տեսել, թե ինչ վնաս է կրել քաղաքացին։ Մեզ հետ զրույցում ստեփանավանցիները նշում էին, որ նմանատիպ բազմաթիվ ծառեր կան Ստեփանավանում, սակայն, չգիտես ինչու, քաղաքապետարանը չի համարձակվում իրենից վտանգ ներկայացնող ծառերը էտել, կամ էլ վախենում է, որ այս անգամ էլ ինչ-որ բնապահպաններ անհարկի աղմուկ կբարձրացնեն, մինչդեռ ստեփանավանցիներն ասում էին. «Քաղաքապետը թող դարն ապրած ծառերը վերացնի, տեղը նորերը տնկի, հակառակ դեպքում մնում է՝ ինչ-որ մականունավոր ասի, որ նոր քաղաքապետը տեղից ժաժ գա»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Նարեկ Լալայանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր