211652_close_icon
views-count4646 դիտում article-date 10:44 30-10-2017

Ֆիլիպինների նախագահը խոստացել է «չափավորել խոսքերը» Ճապոնիայի կայսեր հետ հանդիպման ժամանակ

Կտրուկ ու անվայել աչտահայտություններով հյտնի Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ «կչափավորի իր արտահայտությունները» Ճապոնիայի կայսր Ակիհիտոյի հետ հանդիպման ժամանակ։ Այդ մասին հաղորդում է GMA News-ը։ «Ես կարծում եմ, որ ստիպված պիտի լինեմ ընտրել ասելիքս, որպեսզի Ֆիլիպինների ժողովրդի ջերմ երախտապարտ ողջույնը փոխանցեմ կայսերը»,-ասել է Դուտերտեն։ Նա հավելել է, որ դա լինելու է ճապոնական կայսերն ուղղված հարգանքի ժեստ։

Նմանատիպ նյութեր