211652_close_icon
views-count8046 դիտում article-date 09:42 30-10-2017

Իրանի նախագահը հրաժարվել է հանդիպել ԱՄՆ-ի նախագահի հետ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է Իրանի նախագահ Հասան Ռուհանիին հանդիպել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում, սակայն մերժում է ստացել։ Այդ մասին հաղորդում է իրանական FARS գործակալությունը՝ վկայակոչելով հայտնի վերլուծաբան Մահդի Ֆազելիին։ «ԱՄՆ-ի նախագահ Թրամփը սեպտեմբերյան ամենամյա կոնֆերանսի շրջանակներում առաջարկել էր նախագահ Ռուհանիին առանձին հանդիպում կազմակերպել, սակայն մեր նախագահը մերժել էր»,-նշել է վերլուծաբանը։ Վերջինի խոսքով՝ հանդիպում կազմակերպելու հարցում որպես միջնորդ է փորձել հանդես գալ Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը, սակայն նրան նույնպես չի հաջողվել դա անել։

Նմանատիպ նյութեր