211652_close_icon
views-count7002 դիտում article-date 22:01 29-10-2017

Իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանին նոյեմբերի 1-ին հրաժարական կտա

Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանին պաշտոնապես հրաժարվել է երկարաձգել իր լիազորությունները: Քրդական առաջնորդի մանդատն ավարտվում է նոյեմբերի 1-ին: Այսօր Էրբիլում նահանգային խորհրդարանի առջև ելույթ ունենալով, Բարզանին նշել է, որ շարունակելու է ծառայել ժողովրդին. «Որպես «փեշմերգա» (քրդական ռազմական խմբավորումներ), ես կշարունակել ծառայել ժողովրդին, ես հրաժարվում եմ լիազորությունների ցանկացած երկարաձգումից և չեմ մնա այս պաշտոնում»: Հեռանալիս Բարզանին խորհրդարանին է ուղարկել ծրագիր, որտեղ պատգամավորներին առաջարկել է նախագահի լիազորությունները բաշխել կառավարության, խորհրդարանի և դատական համակարգի միջև: Քուրդիստանի Ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Մասուդ Բարզանին ինքնավարության ղեկավար էր ընտրվել 2005-ին, իսկ 2009-ին հաղթել էր Իրաքյան Քուրդիստանի պատմության մեջ առաջին ուղիղ նախագահական ընտրություններում:

Նմանատիպ նյութեր