211652_close_icon
views-count24697 դիտում article-date 21:41 29-10-2017

Կատալոնիան ցնծում է. «Ռեալը» սենսացիոն պարտություն կրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում «Ժիրոնան» սեփական հարկի տակ սենսացիոն հաղթանակ տարավ Մադրիդի «Ռեալի» նկատմամբ՝ 2:1: Առաջին խաղակեսը իրադարձությունների նման ընթացք չէր ենթադրում: «Ռեալը» 13-րդ րոպեին Իսկոյի շնորհիվ բացեց խաղի հաշիվը, ու թվում էր, թե պրոբլեմներ այլևս չի ունենա: Սակայն «Ժիրոնան» այս հանդիպումն անցկացրեց այնպես, կարծես կենաց-մահու խնդիր էր լուծվում: Չնայած, մի կողմից հենց այդպես էլ կար. որոշակի ենթատեքստ այս խաղն ուներ. «Ժիրոնան» կատալոնական ակումբ է, Կատալոնիայի ներկայիս առաջնորդ Պուչդեմոնը հենց այս քաղաքի ղեկավարն է եղել, Ժիրոնան կատալոնական անջատողական պայքարի գլխավոր բաստիոններից մեկն է համարվում: Այնպես որ, «Ժիրոնայի» համար այս հանդիպումը բացի մարզականից, նաև քաղաքական նշանակություն ուներ, մանավանդ՝ հաշվի առնելով վերջին օրերի իրադարձությունները Իսպանիայում: Ու «Ժիրոնան» երկրորդ խաղակեսում շատ համարձակ սկսեց գործել, անընդհատ գրոհում էր և իր համառության համար պարգևատրվեց. նախ՝ դաշտի տերերը հավասարեցրին հաշիվը, իսկ հետո խփեցին երկրորդ գոլը: Մինչև հանդիպման ավարտը ավելի շուտ «Ժիրոնան» կարող էր երրորդ գնդակը խփել, քան «Ռեալը»՝ երկրորդը: «Ժիրոնան» փայլուն հաղթանակ տարավ՝ 2:1, ու իսկական նվեր մատուցեց Կատալոնիային ու հատկապես իր «ավագ» եղբորը՝ «Բարսելոնային»: Այս խաղից հետո «Ռեալը» 20 միավորով 4-րդն է, և արդեն 8 միավոր է զիջում առաջատարին՝ «Բարսելոնային»: [b]Իսպանիայի առաջնություն, 10-րդ տուր [/b] «Ժիրոնա» - «Ռեալ»՝ 2:1 Կրիստիան Ստուանի, 54, Պորտու, 58 – Իսկո, 12
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր