211652_close_icon
views-count7389 դիտում article-date 21:21 29-10-2017

Սաակաշվիլին Կիևում պահանջել է Ուկրաինայի նախագահի արտահերթ ընտրություններ անցկացնել

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին Կիևում՝ Գերագույն Ռադայի շենքի առջև կայացած հանրահավաքում նոր պահանջներ է առաջադրել իշխանություններին: Մասնավորապես, պահանջներից մեկը նախագահի իմպիչմենտի մասին օրենքի ընդունումն է: Ինչպես հարթակից հայտարարել է Սաակաշվիլին, ներկայիս ուկրաինական իշխանությունները չեն ցանկանում լսել ցուցարարների պահանջները: «Եթե նախագահը շարունակի այսուհետ էլ անտեսել ցուցարարների պահանջները, ապա մենք կորոշենք, որ նա պետք է հեռանա, որից հետո նոր նախագահ կընտրենք», ասել է նա: Հանրահավաքն այս պահին դեռ շարունակվում է: Ուկրաինայի իրավապահ մարմինների տվյալներով, ակցիային մասնակցում է մոտ 400 մարդ:

Նմանատիպ նյութեր