211652_close_icon
views-count7632 դիտում article-date 21:01 29-10-2017

Դավիթ Թորոսյան. Աճող սերնդի վիճակը սարսափելի է

Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը գոհ չէ Հայաստանի առաջնության արդյունքներից։ Մարզչի կարծիքով՝ բռնցքամարտի մակարդակը բավականին իջել է. «Նոր պոտենցիալով մարզիկներ չեմ տեսնում։ Սա բարդացնում է նաեւ հավաքականի աշխատանքը։ Տխրում եմ այս պատկերից։ Ամբողջ ծանրությունն իմ ուսերին է մնում որպես ազգային թիմի մարզիչ, չնայած ես չեմ տրտնջում։ Ցավալի է, բայց խոսքը միայն մեծահասակների մասին չէ։ Աճող սերնդի վիճակը սարսափելի է։ Ակնկալիքներ բացարձակ չունենք, հավաքականի տղաներին փոխարինողներ չկան»,- ասաց մարզիչը։ Ազգային թիմի տղաներից առաջնությանը մասնակցել են միայն մի քանիսը։ Թորոսյանը նշեց, որ նրանք իրենց հավասարը չունեն. «Մրցակցություն չկա։ Հավաքականների տղաներն իրենց վարպետությամբ միանգամից տարբերվում են»,- ասաց մարզիչը։ Դավիթ Թորոսյանի խոսքով, ստեղծված իրավիճակի պատճառներն ավելի խորքային են, որտեղ իրենց մեղքն ունեն մարզիչները։

Նմանատիպ նյութեր