211652_close_icon
views-count13020 դիտում article-date 18:46 29-10-2017

Կորեական թերակղզում պատերազմի առաջին օրերին հարյուր հազարավոր զոհեր կլինեն

Կորեական թերակզղում պատերազմի առաջին օրերին, եթե դա սկսվի, նույնիսկ այն դեպքում, կզոհվեն հարյուր հազարավոր մարդիկ, և դա այն դեպքում, որ միջուկային զենք չի կիրառվի: ԱՄՆ-ի Կոնգրեսի Հետազոտական ծառայության տվյալներով, եթե Հյուսիսային Կորեն «սովորական սպառազինություններ օգտագործի, ռազմական գործողությունների առաջին օրերին զոհերի թիվը կլինի 30 հազարից մինչև 300 հազ. մարդ»: Փորձագետներն իրենց գնահատականներում հենվել են սահմանում հյուսիսկորեական հրետանու բարձր կենտորնացվածությունից, որը ընդհանուր առմամբ ի վիճակի րոպեում 10 հազար արկ արձակել: Ծառայությունը նաև կանխատեսում է հակամարտության արագ տարածում, որում կարող են ներքաշվել Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը: Եթե մարտական գործողությունները ձգձգվեն, բացառած չէ նաև ԱՄՆ-ի ներգրավվածությունը: «Երկարատև հակամարտությունը, որի ընթացքում ԿԺԴՀ-ն կկիրառի իր միջուկային, բիոլոգիական կամ քիմիական զենքը, կարող է ահռելի զոհերի հանգեցնել և սպառնալ Ճապոնիայի և ԱՄՆ-ի տարածքներին: Իրադարձությունների նման զարգացումը կարող է հանգեցնել Կորեական թերակղծում ԱՄՆ-ի Զինված Ուժերի զանգվածային մոբիլիզացման և զինվորականների շրջանում մեծ կորուստների», նշված է Հետազոտական ծառայության զեկույցում:

Նմանատիպ նյութեր