211652_close_icon
views-count54407 դիտում article-date 18:07 29-10-2017

Երևանի Կենդանաբանական այգու տնօրենն ու ապաստարանի համակարգողը փրկեցին «Զիտային», «Գիտային» և նրանց մորը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Արարատի մարզի Ուրցաձոր վարչական շրջանի տարածքում է գտնվում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից ստեղծված Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ամիսներ առաջ, երբ հանրությունը արդարացիորեն բարձրաձայնեց Գյումրի քաղաքում գտնվող առյուծների անմխիթար վիճակի մասին, իսկ մեր գործընկեր [color=#EF2929]Aravot.am [/color]կայքի լրագրողը ներկայացրել էր տեսանյութ այդ վայ-գազանանոցի մասին, հանրությունը պահանջում էր, որպեսզի քանի դեռ կենդանիները ողջ են, հանձնվեն հոգատար մարդկանց խնամքին: Այդ ամենը իրենց վրա վերցրեցին Երևանի Կենդանաբանական այգու աշխատակիցները՝ տնօրեն Ռուբեն Խաչատրյանի և նշված ապաստարանի համակարգող Մանուկ Մանուկյանի գլխավորությամբ: Այսօր արդեն կենդանիները գտնվում են առողջ վիճակում և նրանց տկարությունը հուշ է մնացել, քանի որ հիմա արդեն նրանք գտնվում են վստահելի ձեռքերում և երկուսին անգամ անուն են կոչել՝ «Զիտա» և «Գիտա»: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է նաև [color=#EF2929]Aravot.am[/color]-ի մեր գործընկերների պատրաստած տեսանյութը, թե ինչպիսի պայմաններում են պահվել առյուծները, իսկ ովքեր տեսել են Գյումրիում նրանց կացարանը, կես-կատակ ասում էին. «խրուշչովյան տներից առյուծներին տեղափոխել են էլիտար վանդակներ»: Գ. Շամշյանի տեղեկություններով, առաջիկայում առյուծները տեղափոխվելու են Երևանի կենդանաբանական այգի: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր