211652_close_icon
views-count19593 դիտում article-date 11:23 29-10-2017

Սպիտակի ոստիկանները հայտնաբերել են գերեզմանատան տարածքից ապօրինի ծառեր հատած 40–ամյա քաղաքացուն

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Սպիտակի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել երեկ՝ հոկտեմբերի 28-ին, Լուսաղբյուր գյուղի բնակիչ, 40-ամյա Սերգեյ Շմավոնյանի կողմից Լուսաղբյուր գյուղի գերեզմանատան տարածքից ապօրինի 3 հատ բարդի տեսակի ծառ կտրելու փաստով: Սպիտակի ոստիկանները պարզել են, որ նա Լուսաղբյուր համայնքի գերեզմանատանը հարող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասից բենզասղոցով հատել և գողացել է ծառերը, որոնք մասնատված, վառելափայտի տեսքով ոստիկանները հայտնաբերել են Ս. Շմավոնյանի տանը: Վնասի չափը ճշտվում է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր