211652_close_icon
views-count12669 դիտում article-date 22:07 28-10-2017

Վայոց Ձորի Գոմք համայնքում բացվեց զբոսաշրջային կենտրոնը. ՖՈՏՈՇԱՐՔ

Հոկտեմբերի 28-ին Վայոց Ձորի Գոմք համայնքում, ՓՄՁ պետական աջակցության ծրագրերի շրջանակում, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի օժանդակությամբ բացվեց «Բենսոն» զբոսաշրջային կենտրոնը: Կենտրոնը ստացել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի բազմակողմանի աջակցությունը՝ խորհրդատվական, տեղեկատվական և ֆինանսական ուղղություններով: Աջակցության ուսուցողական մասն իրականացել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ համատեղ՝ «Սկսնակ գործարարներին աջակցություն» ծրագրի շրջանակում: Վարկային երաշխավորությունը ստանալուց և նախատեսված բոլոր աշխատանքները կատարելուց հետո կենտրոնը զբոսաշրջիկներին ներկայանում է առավել հարմարավետ և բարեկարգ պայմաններով, ինչը կնպաստի զբոսաշրջիկների հետագա հոսքի ավելացմանը և կխթանի ընդհանուր մարզում զբոսաշրջության զարգացումը: ** «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) ստեղծվել է 2002թ.` ՀՀ կառավարության որոշմամբ: Կենտրոնի գործունեությունն ուղղված է նոր ՓՄՁ-ների ստեղծմանը, ձեռնարկությունների ֆինանսական աջակցությանը, նրանց հմտությունների զարգացմանը, ուսուցմանը, ոլորտային ՓՄՁ-ների աջակցությանը, ձեռնարկությունների ինֆորմացիոն, խորհրդատվական աջակցությանը, բիզնեսի միջազգայնացմանը, համայնքների տնտեսական զարգացմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր