211652_close_icon
views-count5729 դիտում article-date 21:51 28-10-2017

Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները հաղթանակով մեկնարկեցին Եվրոպայի թիմային առաջնությունում

Այսօր կայացան Եվրոպայի թիմային առաջնության առաջին տուրի պարտիաները: Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3-1 հաշվով առավելության հասավ Շվեյցարիայի ընտրանու նկատմամբ. մեր թիմի կազմում հաղթանակներ տոնեցին Գաբրիել Սարգսյանը և Հովհաննես Գաբուզյանը, իսկ Սերգեյ Մովսեսյանն ու Հրանտ Մելքումյանն իրենց պարտիաներն ավարտեցին հաշտությամբ: Մեր թիմի առաջատար Լևոն Արոնյանը առաջին տուրում հանդես չէր գալիս: Հայաստանի կանանց ընտրանին 3.5-0.5 հաշվով առավելության հասավ Հունաստանի 2-րդ հավաքականի նկատմամբ: Մեր թիմի կազմում հաղթանակներ տոնեցին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Գալոյանը և Մարիա Կուրսովան, իսկ Լիլիթ Մկրտչյանն իր պարտիան ավարտեց հաշտությամբ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր