211652_close_icon
views-count6274 դիտում article-date 20:40 28-10-2017

Արթուր Գևորգյան. Բռնցքամարտիկների մարզավիճակը տպավորիչ չէր

«2017 թվականը կամփոփենք ավելի ուշ՝ ֆեդերացիայի համաժողովում: Ինչ վերաբերում է Հայաստանի առաջնությանը, ասեմ, որ բռնցքամարտիկների մարզավիճակը տպավորիչ չէ»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Հայաստանի բնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը: «Հանրապետության առաջնությանը մասնակցեց մոտ 100 բռնցքամարտիկ, դա վատ ցուցանիշ է: Սկզբում մենամարտերի մակարդակը շատ ցածր էր, բայց եզրափակչին մոտ, իրավիճակը լավացավ»,-նշեց ֆեդերացիայի նախագահը: Արթուր Գևորգյանի խոսքով, մի քանի առաջատար բռնցքամարտիկներ, օրինակ Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը և Նարեկ Մանասյանը, որը վիրահատվել է, հանգստանում են: Հաջորդ տարի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններ չեն անցկացվի, սակայն հանրապետության առաջնության արդյունքներով լավագույն մարզիկները հավաքականի կազմում հնարավորություն կստանան ուժերը փորձել հավաքների ժամանակ և միջազգային մրցաշարերում: «Մեր նպատակն է՝ բարձրացնել մարզչական աշխատանքի մակարդակը: Դրա համար ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ համատեղ նոր ռազմավարություն ենք մշակել: Ֆեդերացիան հավաքականի կազմ ընդունում է արդեն ձևավորված բնռցքամարտիկներին: Այժմ մենք, մարզադպրոցներում աշխատելու համար մարզիչներ կերաշխավորենք: Մասնագետները պետք է քննություն հանձնեն և ֆեդերացիայից որակավորման լիցենզիա ստանան, ինչն իրավունք կտա նրանց պատրաստելու մարզիկներ հավաքականի և հանրապետության առաջնության համար: Ովքեր չեն համապատասխանի ժամանակակից պահանջներին, կփոխարինվեն: Նախարարությունը հաշվի կառնի մեր առաջարկները»,- ասաց Արթուր Գևորգյանը:

Նմանատիպ նյութեր