211652_close_icon
views-count10449 դիտում article-date 21:09 28-10-2017

Իկեր Կասիլյասը՝ Ռոնալդուին. Պորտուգալիայում ինձ ավելի շատ են սիրում, քան՝ քեզ

«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը կատակել է «Ռեալի» ու Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի նկատմամբ: Նախօրեին Ռոնալդուն ինստագրամում ուղիղ եթերի ժամանակ իր օգտատերերին պատմել է, թե ինչ է դնելու դստեր անունը: Եթերի ժամանակ Կասիլյասը չատով հաղորդագրություն է ուղարկել Ռոնալդուին. « Պորտուգալիայում ինձ ավելի շատ են սիրում, քան՝ քեզ»: Ռոնալդուն ծիծաղել է և պատասխանել. «Իկեր, եղբայր, Պորտուգալիայում քեզ շատ են սիրում: Գրկում եմ»: Հիշեցնենք, որ Կասիլյասը «Պորտուի» հիմնական կազմում կորցրել էր տեղը՝ մարզման ժամանակ բջջային հեռախոսից օգտվելու համար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր