211652_close_icon
views-count10997 դիտում article-date 19:00 28-10-2017

Ժոզե Մոուրինյո. Հասկանում էինք, որ կարող էինք պարտվել

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մուորինյոն մեկնաբանել է ԱՊԼ-ի 10-րդ տուրում «Տոտենհեմի» նկատմամբ տարած [url=https://shamshyan.com/hy/article/2017/10/28/1080943/]հաղթանակը[/url] (1:0): «Բարդ հանդիպում ստացվեց, այն կարող էր ոչ-ոքի ավարտվել: Երկու թիմերն էլ հաղթանակի էին ձգտում: «Մենք լավ էինք վերահսկում «Տոտենհեմին», նրանք միայն Ալիի մեկ վտանգավոր պահն ունեցան: Հասկանում էինք, որ կարող ենք պարտվել՝ ընդամենը մեկ սխալ թույլ տալով պաշտպանությունում, սակայն դա արեց «Տոտենհեմը»: Մենք արժանի հաղթանակ տարանք: Մենք հասկանում էինք, որ պետք է հաղթենք յուրաքանչյուր խաղում, այդ իսկ պատճառով ես շատ հիասթափված էի «Հադերսֆիլդից» կրած պարտությունից (1:2): Թվում էր, թե մենք չենք հասկանում յուրաքանչյուր միավորի արժեքը», ասել է Մոուրինյոն:

Նմանատիպ նյութեր