211652_close_icon
views-count8269 դիտում article-date 15:43 28-10-2017

Նախագահի հրամանով՝ Արմեն Եդիգարյանն ազատվել է ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավարի պաշտոնից, նոր ղեկավար է նշանակվել Գագիկ Հովհաննիսյանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ հոկտեմբերի 28-ի հրամանագրով՝ Արմեն Եդիգարյանն ազատվել է ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավարի պաշտոնից; «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Արմեն ԵԴԻԳԱՐՅԱՆԻՆ ազատել Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավարի պաշտոնից»,-ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավարի պաշտոնում նշանակվել է Գագիկ Հովհաննիսյանը։ «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Գագիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար (նստավայրը` Բրյուսել)»,-ասվծ է ՀՀ նախագահի հրամանագրում:

Նմանատիպ նյութեր