211652_close_icon
views-count5770 դիտում article-date 15:50 28-10-2017

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Երևանի պետական համալսարանի դասախոսներին և ուսանողներին

Հոկտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Երևանի պետական համալսարանի մի խումբ դասախոսների և ուսանողների։ Հանդիպման ընթացքում ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է Արցախի արտաքին գործերի նախարարության հիմնական գործառույթները, ինչպես նաև հանրապետության արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները։ Մասիս Մայիլյանը նաև պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին և Արցախի միջազգային ճանաչման հեռանկարներին։

Նմանատիպ նյութեր