211652_close_icon
views-count6319 դիտում article-date 16:58 28-10-2017

XVI կտավի տակ գտնվել է գլխատված Մարի Ստյուարտի դիմանկարի էսքիզը

Լոնդոնում XVI դարի կտավի վերականգնման ժամանակ ներկի վերին շերտի տակ հայտնաբերվել է Շոտլանդիայի թագուհի՝ 1587թ. մահապատժի ենթարկված Մարի Ստյուարտի դիմանկարի էսքիզը: Հաղորդում է [url=http://www.bbc.com/russian/news-41779751]BBC[/url]-ին: Թագուհու էսքիզը հայտնաբերվել է Շոտլանդիայի լորդ-կանցլեր սըր Ջոն Մեյթլենդի դիմանկարի ռենտգեն հետազոտության արդյունքում: Այս կտավը նկարվել է պալատական նկարիչ Ադրիան Վանսոնի կողմից Մարի Ստյուարտի մահապատժից 2 տարի անց, նրա որդու՝ Հակոբ VI-ի (հետագայում՝ թագավոր Հակոբ I) համար: Մարի Ստյուարտը մեղադրվել է Եղիսաբեթ I թագուհուն սպանելու նպատակով դավադրության մեջ և գլխատվել է 1587թ: Իսկ Ջոն Մեյթլենդի դիմանկարը, որը նկարվել է Մարի Ստյուարտի մահապատժից 2 տարի անց, գտնվում էր Լոնդոնի Ռւչմոնդ արվարձանի Հեմ-հաուս պալատի ցուցասրահում: Ջոն Մեյթլենդի դիմանկարն ու նրա ռենտգեն պատկերները առաջիկայում կցուցադրվեն Շոտլանդիայի ազգային պատկերասրահում: [img]http://shamshyan.com/ups/images/0356135001509177869906833.jpg[/img] Կտավի ներկի տակ թաքնված թագուհու դիմանկարը հայտնաբերել է ռեստավրատոր Քերոլայն Ռեյը Լոնդոնի Կուրտո գեղարվեստի ինստիտուտից: Այս էսքիզը նման է թագուհու՝ ավելի վաղ նկարված դիմանկարներին: Մարի Ստհուարտի դեմքը հիշեցնում է Նիկոլաս Հիլարդի վրձնին պատկանող կտավները, իսկ նրա խոնարհած գլուխը և ձեռքերի դիրքը կան Շոտանդիայի թագուհու այլ դիմանկարներում:

Նմանատիպ նյութեր