211652_close_icon
views-count6082 դիտում article-date 11:50 28-10-2017

ԱՄՆ-ի Բըրբանք քաղաքի մոտակայքում գնացքը վրաերթի է ենթարկել 34-ամյա հայ կնոջ. նա մահացել է

ԱՄՆ-ի Բըրբանք քաղաքի ոստիկանությունը հայտնել է գնացքի կողմից վրաերթի ենթարկված և մահացած կնոջ ինքնությունը։ Ինչպես հաղորդում է Los Angeles Times-ը, կինը Գլենդեյլ քաղաքի բնակչուհի՝ 34-ամյա Լիդիա Սավաջյանն էր։ Վերջինին վրաերթի է ենթարկել Metrolink ընկերության գնացքը, Անտելոպ Վելլի՝ դեպի Լանքասթեր տանող 225 գծի վրա։ Ոստիկանության սերժանտ Դերեք Գրինի խոսքով՝ մինչև գնացքի մոտենալը, գծերի վրա նստած կնոջը նկատել է երկաթուղու աշխատակիցը և ահազանգել մեքենավարին, սակայն ուշ է եղել և մեքենավարը չի կարողացել կանգնեցնել գնացքը։ Նշվում է, որ Լ. Սավաջյանը նույնպես փորձել է խուսափել մոտեցող գնացքից, սակայն չի կարողացել։ Փաստի առթիվ ոստիկանությունը հետաքննություն է սկսել։ Գնացքի մեջ դեպքի ժամանակ եղել է 125 ուղևոր։

Նմանատիպ նյութեր