211652_close_icon
views-count10642 դիտում article-date 10:52 28-10-2017

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառելու ռուսական զենքի գնորդների դեմ. «Ամերիկայի ձայն»

2018-ի հունվարի 29-ից Միացյալ Նահանգները սկսելու է պատժամիջոցներ կիրառել նրանց դեմ, որոնք Ռուսաստանի պաշտպանական և հետախուզական ոլորտի մաս հանդիսացող մի շարք ընկերությունների և անձանց հետ «էական գործարքներ» կունենան: Պետքարտուղարության խոսնակ Հիդեր Նյուերթի խոսքով, Միացյալ Նահանգների գործադիր մարմինն արդեն կազմել է այն անձանց և ընկերությունների ցուցակը, որոնք ռուսական անվտանգության ոլորտի մաս են հանդիսանում, և որոնց հետ գործարքը կարող է հանգեցնել պատժամիջոցների. «Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կարգադրել է Պետքարտուղարությանը հանրության համար ուղեցույց մշակել, որտեղ թվարկված կլինեն անձինք և ընկերություններ, որոնք Ռուսաստանի Դաշնության անվտանգության կամ հետախուզական ոլորտների մասն են»: The New York Times թերթի կողմից հրապարակված ցուցակի նախնական տարբերակում ընդգրկված է ավելի քան երեք տասնյակ ռուսական ընկերություն, այդ թվում հրթիռային համակարգեր արտադրող Ալմազ Անտեյ ընկերությունը, Կալաշնիկով և Ուռալվագոնզավոդ զենքի արտադրողները, ինչպես նաև Սուխոյ և Տուպոլեվ ռազմական ինքնաթիռներ արտադրող կորպորացիաները: Նյուերթի խոսքով, ամբողջական ցուցակը հրապարակվելու է արդեն մոտ օրերս, իսկ մինչ այդ, այն ներկայացվել է Միացյալ Նահանգների կոնգրեսականներին: Հիշեցնենք, հենց Կոնգրեսի կողմից ընդունված օրենքի համաձայն ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը պարտավորվել է պարբերաբար ներկայացնել Ռուսաստանի պաշտպանության և հետախուզության հետ կապված անձանց ցուցակը, որոնց հետ սերտ համագործակցության համար ԱՄՆ-ի և այլ երկրների քաղաքացիներ կամ ընկերություններ կարող են պատժամիջոցների ենթարկվել: «2018-ի հունվարի 29-ից օրենքը կպահանջի, որ պետքարտուղարը որոշակի պատժամիջոցներ ընդունի ընկերությունների դեմ, որոնք նախապես տեղյակ լինելով, էական գործարքներ կկնքեն ցուցակում ընդգրկված անձանց կամ ընկերությունների հետ»: Ավելի վաղ Կոնգրեսի կողմից ընդունված օրենքի համաձայն, պատժամիջոցներից կարող են խուսափել այն անձինք և ընկերությունները, որոնց գործարքները նշված ցուցակի ներկայացուցիչների հետ ուղղված են լինելու միայն քաղաքացիական նպատակներով օգտագործման և ԱՄՆ-ի շահերին չհակասող նպատակներով: Ի պատասխան Ռուսաստանի Դաշնությունը որոշել է մի շարք բալիստիկ հրթիռների փորձարկումներ անցկացնել և արգելել ԱՄՆ-ից խոզի մսի ներկրումը Ռուսաստան: Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4089314.html]«Ամերիկայի ձայն»[/url]:

Նմանատիպ նյութեր