211652_close_icon
views-count19846 դիտում article-date 10:25 28-10-2017

Արա Բաբլոյանի սկանդալային հայտարարությունը հոկտեմբերի 27-ի մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, երեկ խոսելով հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին, սկանդալային հայտարարություն է արել: «Իհարկե, շատերը ձգտում են դրանում քաղաքական հիմքեր գտնել։ Ես համոզված եմ, որ այդտեղ քաղաքական որևիցե խնդիր չկա»,- ոճրագործության մասին ասել է նա: Այսինքն՝ ըստ Բաբլոյանի՝ քաղաքական որևէ խնդիր չկա նրանում, որ 1999թ. հոկտեմբերի 27-ին ահաբեկիչները, մտնելով խորհրդարան, պարզապես գնդակահարեցին Հայաստանի իշխանական էլիտան՝ փորձելով զինված հեղաշրջում անել: Ըստ ԱԺ նախագահի՝ ոճրագործները անձնական խնդիր են ունեցել պետական այրերի հետ: Եվ այս ամենն ասում է մի մարդ, որը Սահմանադրությամբ համարվում է պետության երկրորդ դեմքը, որը միջազգային ասպարեզում ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր