211652_close_icon
views-count8417 դիտում article-date 11:26 28-10-2017

ԱՄՆ-ում հաշվել են, թե Կորեական թերակղզում հնարավոր պատերազմը քանի մարդկային կյանք կխլի

Կորեական թերակղզում պատերազմի առաջին իսկ օրերին մի քանի հարյուր հազար մարդ կարող է դառնալ պատերազմի զոհ։ Այդ մասին նշված է ԱՄՆ Կոնգրեսի Հետազոտությունների հարցերով ծառայության զեկույցում, փոխանցում է Bloomberg-ը։ Նշվում է, որ նույնիսկ ոչ միջուկային զենքի կիրառման դեպքում զոհերի թիվը առաջին օրերին կարող է հասնել մինչև 300 հազարի։ Նման կանխատեսման հետազոտողները հանգել են՝ ելնելով նրանից, որ հյուսիսկորեական կողմը 1 րոպեում կարող է արձակել մինչև 10 հազար ական։ Բացի այդ, պատերազմը կարող է ուղիղ կերպով ազդել հակամարտող երկու կողմերում ապրող 25 մլն մարդկային կյանքի վրա։ Կոնգրեսը չի բացառել նաև պատերազմին Ռուսաստանի, Չինաստանի, Ճապոնիայի ներգրավվումը։ Բացի այդ, ԱՄՆ-ն կարող է առճակատվել Չինաստանի հետ։ Ըստ տեղեկությունների՝ Փհենյանը ներկա պահին ունի 25 միջուկային մարտագլխիկ՝ բալիստիկ հրթիռների համար։ Պարզվել է նաև նրանց հզորությունը՝ 15-250 կիլոտոննա։

Նմանատիպ նյութեր