211652_close_icon
views-count7406 դիտում article-date 11:13 28-10-2017

Բանկերը վերջին շաբաթում տեղաբաշխել են 72.2 մլն ԱՄՆ դոլար

2017թ-ի հոկտեմբերի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են. USD Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել 70,939,643 դոլար 481.51 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 84,566,086 ԱՄՆ դոլար 482.90 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 9,000,000 դոլարի առք եւ վաճառք 482.06 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: EUR Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,903,522 EUR 565.43 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 16,467,017EUR 569.12 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: RUB Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,359,720,853 ՌԴ ռուբլի 8.33 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 531,396,970 ՌԴ ռուբլի 8.42 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Հոկտեմբերի 16-ից հոկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 45.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 72.2 մլն ԱՄՆ դոլար: [b]ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր