211652_close_icon
views-count6482 դիտում article-date 10:02 28-10-2017

Ներքաղաքական փոփոխություններից հետո ՀՀ-ն կվերադառնա վստահության մեխանիզմների ներդրման պահանջին. Վլ. Եվսեև. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««Քաղաքական իրադրությունը Բաքվում և Երևանում թույլ չի տալիս կանխատեսել լուրջ, բովանդակային բանակցություններ Ղարաբաղյան հարցի շուրջ: Երկու երկրի ղեկավարությունները պատրաստվում են ներքաղաքական փոփոխությունների, ինչը թույլ չի տա լուրջ սցենարներ քննարկել Ղարաբաղյան հարցի լուծման վերաբերյալ, քանի որ ողջ ուշադրությունը կենտրոնացած է այս հարցի վրա: Կարծում եմ՝ Ժնևում գուցե այս հարցն են քննարկել նախագահները: Նախարարական հանդիպումը, չեմ կարծում, թե բանակցային տրամաբանության շրջանակում է կազմակերպվում, քանի որ դրանց նախաձեռնողները և շահագրգիռներն այսօր համանախագահներն են, որոնք փորձում են ցույց տալ, որ հետևում են իրավիճակին, փորձում են թույլ չտալ բռնկում»,- «168 ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ռուս քաղաքագետ Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով Նալբանդյան-Մամեդյարով կազմակերպվելիք հանդիպման օրակարգին: Ըստ քաղաքագետի` ներքաղաքական փոփոխություններից հետո Հայաստանը կվերադառնա իր հետապրիլյան` վստահության մեխանիզմների ներդրման պահանջին: Իր հերթին՝ եվրոպացի վերլուծաբան Ուվե Հալբախն ասաց, որ առաջիկա նախարարական հանդիպումը ևս լինելու է հերթական շփումը նախարարների միջև, որն առանց բարձրաստիճան համաձայնությունների՝ էական ազդեցություն չի ունենալու բանակցային գործընթացի վրա»: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր