211652_close_icon
views-count63464 դիտում article-date 09:51 28-10-2017

Մի ծխեք, մի խմեք. հունվարի 1-ից մի շարք ապրանքներ կթանկանան. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2018 թ. հունվարի 1-ից նոր «Հարկային օրենսգր­քի» պահանջների համա­ձայն՝ մի շարք ապրանք­ների հարկման դրույքա­չափերը մինչև 2021 թ. աստիճանաբար կբարձրանան: Խոսքը, մասնավորապես, ենթաակցիզային ապրանքների մասին է: Օրինակ, սպիրտային խմիչքների դեպքում կսահ­մանվի 1 լիտրի համար 725 դրամ ակցիզային հարկ, 2019-ից՝ 835 դրամ, 2020-ից՝ 960 դրամ, իսկ 2021-ից 1100 դրամ: Այժմ սպիրտային խմիչքների ակցի­զային հարկը սահմանված է 1 լիտրի համար 550 դրամ: Այսինքն՝ սպիրտային խմիչքները կթանկա­նան 175 դրամով: Ծխախոտի համար այժմ գործում է ակցիզային հարկ մեկ տուփից 110 դրամ: Հունվա­րի 1-ից այդ վճարը կկազմի 145 դրամ, այսինքն՝ մի­այն ակցիզի բարձրացման պատճառով 1 տուփ ծխախոտը կթանկանա 35 դրամով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր