211652_close_icon
views-count52386 դիտում article-date 11:35 28-10-2017

ՀՀ ՃՈ պետի, կապի նախարարի ու «Հայավտոճան»-ի տնօրենի գլխավորությամբ «մահաբեր մայրուղում» վերացվում են վթարների հետքերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վերջին օրերին Երևան-Երասխ ավտոճանապարհի նորակառույց հատվածում տեղի ունեցան մի քանի ճանապարհատրանսպորտային պատահարներ, որոնցից մի քանիսը, ցավոք, ողբերգական ավարտ են ունեցել։ Վարորդներն ավտոմեքենաներով բախվել էին ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին։ Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի, «Հայավտոճան» ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանի, ՀՀ ՃՈ պետ, Ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի և Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար, Ոստիկանության գնդապետ Արամ Գալստյանի գխավորությամբ նշված ճանապարհահատվածում սպասարկումն իրականացնող Ճանշինի պատասխանատուները սկսել են վնասված երկաթբետոնե արգելապատնեշների հեռացումը, որոնց փոխարեն տեղադրվելու են նորերը։ Ճանշինի աշխատակիցների կողմից կատարվել են նաև ասֆալտածածկի շտկման աշխատանքներ։ Ճանապարհային Ոստիկանությունն ու Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հորդորում են վարորդներին, որպեսզի պահպանեն ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները և, որ ամենակարևորն է, նաև չգերազանցեն սահմանված արագությունը։ Ա. Արշակյանն էլ ցուցում է ստացել նախարար Վ. Մարտիրոսյանից, որպեսզի ճանշինները նախապատրաստվեն ձմռանը և կա խիստ հանձնարարական, որ այն ճանշինները, ովքեր կթերանան աշխատանքներում, ապա նրանց հետ կնքված պայմանագրերը չեղյալ կհայտարարվեն։ Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ ողջ գիշեր Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ ուժեղացված ծառայություն են կատարել վտանգավոր այդ ճանապարհահատվածներում, ինչի շնորհիվ հնարավոր է եղել խուսափել վթարներից։ Իսկ երեկ ճանշինականների աշխատանքներին հետևում էր վաշտի հրամանատար Տ. Գրիգորյանը, ով տեղից տեղեկություններ էր փոխանցում գումարտակի հրամանատար Ա. Գալստյանին։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/10/26/1080795/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 26-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում Mercedes մակնիշի 34 PՍ 221 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ դեպի Արտաշատ ընթանալիս, դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել ճանապարհը բաժանող երկաթե արգելապատնեշների մեջ: Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամաատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ փրկարարները հատուկ տեխնիկայի օգտագործմամբ են կարողացել երկաթե արգելապատնեշները դուրս բերել ավտոմեքենայի միջից և երջանիկ պատահականություն էր, որ վթարի հետևանքով զոհեր չունեցանք: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր