211652_close_icon
views-count7830 դիտում article-date 16:41 27-10-2017

Դավիդ Դե Խեա. Մենք պետք է հաղթենք «Տոտենհեմին»՝ չեմպիոնական մրցավազքում մնալու համար

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան անդրադարձել է ԱՊԼ-ի 10-րդ տուրում «Տոտենհեմի» հետ կայանալիք հանդիպմանը: «Առաջին գոլը շատ կարևոր կլինի, այն որոշիչ դեր կխաղա: Եթե դա մեզ հաջողվեց, ապա կփորձենք վերահսկել խաղը, որը խոստանում է լարված լինել: «ՄՅՈւ»-ն խաղալու է տանը՝ իր երկրպագուների առջև, և մենք չենք կարող մեզ թույլ տալ պարտվել: Պետք է հաղթենք, որպեսզի մնանք չեմպիոնական մրցավազքում: Հուսով եմ, որ դա մեզ կհաջողվի», ասել է Դե Խեան: «Մանչեսթեր Յունայթեդ»-«Տոտենհեմ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 28-ին՝ Երևանի ժամանակով 15:30-ին:

Նմանատիպ նյութեր