211652_close_icon
views-count6314 դիտում article-date 17:08 27-10-2017

Չարժե մեծ հույսեր կապել ԵԱՏՄ-ի հետ. Ղրղզստանի նախագահ

«Այդ իրադարձությունները ցույց տվեցին, որ տնտեսական զարգացման հարցերում չարժե ինքներս մեզ խաբենք և մեծ հույսեր կապենք ԵԱՏՄ-ի հետ: Դե որովհետև չի կարող հուսալի լինել մի միություն, որը կախված է մեկ անձի քմահաճույքներից, եթե նույնիսկ այդ մարդը աշխարհի ամենահզոր մարդն է»,- երեկ մի խումբ օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպմանը հայտարարել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը: Հաղորդում է [url=https://regnum.ru/news/polit/2339118.html]Regnum[/url]-ը: Հոկտեմբերի 10-ից Ղազախստանը խստացրել է Ղրղըզստանի հետ սահմանի վերահսկողությունը, ինչը հանգեցրել է մինչ օրս շարունակվող մարդկանց կուտակումների, տասնյակ կիլոմետրերի հասնող հերթերի: Աստանայի այս միակողմանի գործողությունները մամուլը կապում է Ղազախստանի նախագահ Նազարբաևի հասցեին Ղրղզստանի նախագահ Աթամբաևի հնչեցրած կոշտ քննադատության հետ: «Մտադիր եմ հանձնարարել կառավարությանը լուծել գյումթերքների համար այլընտրանքային շուկա գտնելու հարցը: Դրա համար կան Ուզբեկստանի ավանդական շուկան և Չինաստանի 1,5-միլիարդանոց շուկան: Ինչ վերաբերվում է պարենային ապրանքներին, ապա ես խորհուրդ եմ տալիս կառավարությանն ու գործարարներին, որ ապրանքներն այսուհետև Ռուսաստան տեղափոխեն կապարակնքված վագոններով: Այդպիսի պայմանավորվածություն ունեինք նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- ընդգծել է Աթամբաևը:

Նմանատիպ նյութեր