211652_close_icon
views-count7189 դիտում article-date 14:52 27-10-2017

Վանի միջնադարյան հայկական Արծվաբեր վանքը վերածվել է աղբավայրի. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Թուրքիայի Վան նահանգի Էրչիշի (Արճեշ) Սալմանաղի շրջանում գտնվող 7-րդ դարին հիմնադրված Արծվաբեր վանքը վերացման եզրին է: Ինչպես հաղորդում է թուրքական gazetekarinca.com կայքը, գանձեր որոնողների թիրախում հայտնված վանքը գրեթե ամբողջովին ավերվել է, իսկ մոտակայքում ապրող բնակիչներն այն վերածել են աղբավայրի։ Հայկական աղբյուրների համաձայն՝ վանքը ամենայն հավանականությամբ հիմնադրվել է 627թվականին, իշխան Մժեժ Գնունու կամ Արճեշի քահանա Յեղյա Առաջինի կողմից (703-717) և համարվել է շրջանի 3 կարևոր վանքերից մեկը: 1393 թվականին վանքն ունեցել է 60 աշակերտ։ 19-րդ դարի կեսերին վանքի գմբեթը փլուզվել է, ապա նորից վերականգնվել: Կայքը նշում է նաև, որ վանքը հարձակման է ենթարկվել 1896 և 1915 թվականներին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր