211652_close_icon
views-count12518 դիտում article-date 16:36 27-10-2017

Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Դուշամբե

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը պաշտոնական այցով կգտնվի Տաջիկստանի Հանրապետությունում: Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Սասուն Միքայելյանը եւ Ռոմիկ Մանուկյանը: Այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի, խորհրդարանի երկու պալատների նախագահների եւ արտաքին գործերի նախարարի հետ:

Նմանատիպ նյութեր