211652_close_icon
views-count7460 դիտում article-date 10:32 27-10-2017

ԱԺ-ում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի վերջին նիստը. ՈՒՂԻՂ

ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է քառօրյայի վերջին նիստը։ Քննարկման են դրվելու նախրդ օրը քննարկված հարցերը։ Նիստը սկսվեց լռության րոպեով, և պատգամավորները հարգեցին 18 տարի առաջ՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում սարսափելի ոճրագործության զոհ դարձած ՀՀ պետական-քաղաքական գործիչներ, ՀՀ ԱԺ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի, ՀՀ վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի, ՀՀ ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանի 7 Ռուբեն Միրոյանի, ՀՀ ԱԺ պատգամավորներ, Արցախյան ազատամարտի հերոս Արմենակ Արմենակյանի, Միքայել Քոթանյանի, Հենրիկ Աբրահամյանի, նախարար Լեոնարդ Պետրոսյանի հիշատակը: Քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և մյուս բոլոր օրինագծերը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր