211652_close_icon
views-count19843 դիտում article-date 20:27 26-10-2017

Գրող Խաչիկ Մանուկյանի տունը փրկելու համար բացվել են հաշվեհամարներ. Գրողների միության նախագահը դիմում է համայն հայությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Եթերային ապարանք», «Փոքրիկ զորավարը» և մի շարք այլ գրքերի հեղինակ, [url=https://shamshyan.com/hy/article/2017/03/18/1061845/]անվանի ժամանակակից հայ պոետ[/url] Խաչիկ Մանուկյանը հայտնվել է բանկային խճճված պատմության կիզակետում և անարդար մարդկանց ջանքերով այսօր հայտնվել է իր հայրական տունը կորցնելու վտանգի առաջ՝ տուն, որտեղ բնակվում է իր ընտանիքը, այդ թվում՝ հայրենի սահմանները պաշտպանած և գերատեսչական մեդալներով պարգևատրված զավակները: [url=https://shamshyan.com/hy/article/2017/10/25/1080630/]Մի խումբ մտավորականներ այսօր սատարում են բանաստեղծին[/url] և բազմաթիվ կոչերով դիմում Հայաստանի կառավարությանը, սակայն անարդյունք: ՀՀ Ոստիկանությունը «Անելիք» բանկի պահանջով հոկտեմբերի 27-ին պատրաստվում է բանաստեղծին վտարել իր հայրական տնից: Տունը վերադարձնելու համար անհրաժեշտ գումարը հավաքելու նպատակով մեկնարկել է դրամահավաք, մի շարք անվանի նկարիչներ էլ նվիրաբերել են իրենց կտավները, որոնց վաճառքից առաջացած գումարը ևս կծառայի տունը վերադարձնելուն: Այսօր «Հայաստանի գրողների միություն» կազմակերպության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նույնպես միացավ Խաչիկ Մանուկյանին սատարող մտավորականներին և [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ հանդիպման ընթացքում իր կոչը հղեց աշխարհի գրողներին, մտավորականներին և ընթերցասեր հասարակությանը: Խ. Մանուկյանի ընկերների նախաձեռնությամբ նրա անունով բացել են բանկային հաշվեհամարներ, որոնց միջոցով, ֆինանսական աջակցություն ցուցաբերել ցանկացողները կարող են կատարել իրենց նվիրատվությունը: [b]ՀՀ դրամով` Յունիբանկ 24100365356500 ՌԴ ռուբլով АО «Альфа Банк» БИК: 044525593, К/сч: 30101810200000000593 ИНН: 7728168971 Банк получателя: ОАО «Юнибан», Армения К/сч. Юнибанка в АО «Альфа – банк>» 30111810000000000282 Получатель: Имя Манукян Хачик No. Счета: 24116015261701 For transfers in USD & EUR Raiffesen Zentralbank Oesterreich AG, Vienna, Austria SWIFT : RZBAATWW Beneficiary’s bank: UNIBANK, Armenia, SWIFT: UNIJ AM 22 Beneficiary: Manukyan Khachik EUR Account No 24116015261703 Usd Account No: 24116015261702 [/b] Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր