211652_close_icon
views-count7949 դիտում article-date 18:22 26-10-2017

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է 2 տնտեսվարողի գործունեություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է Վանաձորում գործող «ՍԻՍ-13» առևտրային կազմակերպության հանրային սննդի օբյեկտի գործունեությունը: Պետական վերահսկողության ընթացքում պարզել են, որ հանրային սննդի օբյեկտի խոհանոցը գտնվել է սանիտարահիգիենիկ վատ պայմաններում: «Լայկ-Քեյկ» ՍՊԸ-ի հրուշակեղենի արտադրամասում ևս խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները. արտադրամասը չի պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, աշխատակիցները չեն կրել համապատասխան մաքուր, պաշտպանիչ հագուստ: Բացի այդ՝ խախտվել է նաև արտադրության տեխնոլոգիական գործընթացի իրականացման կարգը. հումքը և պատրաստի արտադրանքը չեն համապատասխանել դրանց որակը և անվտանգությունը հավաստող փաստաթղթերին: Նշված տնտեսվարողների գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումների վերացումը: Մեկ այլ որոշմամբ՝ չեղարկվել է անհատ ձեռնարկատեր Կարեն Գևորգյանի արտադրական գործունեությունը կասեցնելու մասին որոշումը: Անհատ ձեռնարկատերը վերացրել է հացի արտադրամասում հայտնաբերված սննդամթերքի արտադրությանը ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջների խախտումները, հետևաբար կարող է շարունակել աշխատանքը: [b]ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն Աղբյուրը՝ snund.am[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր