211652_close_icon
views-count74894 դիտում article-date 16:03 26-10-2017

ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով Ոստիկանության բաժինների պետեր են նշանակվել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով Ոստիկանության գնդապետ Սուրիկ Ջանիկյանը ազատվել է Ոստիկանության Սևանի բաժնի պետի պաշտոնից։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ս. Ջանիկյանը նշանակվել է Ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ։ Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Չարենցավանի Ոստիկանության պետ Սամվել Տոնոյանը թոշակի անցնելու կապակցությամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Վիգեն Աղեկյանը նշանակվել է Սևանի ոստիկանապետ։

Նմանատիպ նյութեր