211652_close_icon
views-count6556 դիտում article-date 14:22 26-10-2017

Հարի Քեյնը կարող է բաց թողնել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղը

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մտահոգություն է հայտնել, թիմի հարձակվող Հարի Քեյնը վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղը: «Դա հնարավոր է, տեսնենք: Պետք է գնահատենք թիմի վիճակը, մենք գավաթային խաղում ստիպված էինք տարբեր պատճառներով կազմի փոփոխություն անել», ասել է Պոչետինոն: Քեյնը բաց էր թողել Անգլիական լիգայի գավաթում «Վեսթ Հեմի» հետ հանդիպումը (2:3): «Լիվերպուլի» հետ ԱՊԼ-ի վերջին խաղում (4:1) նա փոխարինվել էր խաղավարտից 2 րոպե առաջ նա փոխարինվել էր, քանի որ ազդրի շրջանում ցավեր էր զգացել: «Մանչեսթեր Յունայթեդ»-«Տոտենհեմ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 28-ին:

Նմանատիպ նյութեր