211652_close_icon
views-count14077 դիտում article-date 12:32 26-10-2017

Ադրբեջանում քրեականների միջև «ռազբորկա» է տեղի ունեցել

Ադրբեջանի Գյանջա քաղաքում փոխհրաձգություն է տեղի ունեցել տեղի քրեական ներկայացուցիչների միջև, հաղորդում է Haqqin.az-ը։ Քյապիզի շրջանում գործող «Միրաժ» թեյարանում միմյանցից հաշիվ պարզելու համար հավաքվել են 27-ամյա Գուրբան Գուրբանովը, 27-ամյա Թուրալ Ալիևը, 30-ամյա Էդգար Նասիրովը և 39-ամյա Նամիգ Քարիմովը։ Կրակոցների հետևանքով վնասվածքներ է ստացել Նասիրովը և տեղափոխվել հիվանդանոց։ Գուրբանովը փորձել է հատել երկրի սահմանը, սակայն ձերբակալվել է անցակետերից մեկում։ Մյուսներին հաջողվել է թաքնվել։

Նմանատիպ նյութեր