211652_close_icon
views-count6690 դիտում article-date 12:18 26-10-2017

Կրիշտիանու Ռոնալդու. Ռուսաստանն ինձ հաջողություն է բերում

Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ Ռուսաստանում անցկացվող մրցումներում իրեն հաջողություն է ուղեկցում: «Ես Ռուսաստանում բազմիցս եմ խաղացել, հենց Մոսկվայում եմ նվաճել իմառաջին Չեմպիոնների լիգան: Ռուսաստանն ինձ հաջողություն է բերում: Թեպետ վերջին անգամ մի քիչ չստացվեց. մենք չկարողացանք նվաճել Կոնֆեդերացիայի Գավաթը, սակայն ընդհանուր առմամբ դա հետաքրքիր և օգտակար փորձ էր»: Ռոնալդուն ընդգծել է, որ Պորտուգալիայի հավաքականը 2018թ. աշխարհի առաջնությունում ֆավորիտ չի համարվում: «Մենք Եվրոպայի չեմպիոններ ենք, դա մեծ սպասելիքներ է ստեղծում: Սակայն կրկնելու եմ այն, ինչ ասել եմ Եվրոպայի առաջնությունից առաջ. Պորտուգալիան երբեք խոշոր մրցաշարերի ֆավորիտ չի հանդիսանում: Կան թիմեր, որոնք տեսականորեն մեզանից ուժեղ են, նրանց վարկանիշն ավելի բարձր է, հեղինակությունը բարձր է, այդ իսկ պատճառով մենք պետք է ավելի համեստ լինենք, սակայն մենք միշտ ի վիճակի ենք անակնկալ մատուցել», ասել է Ռոնալդուն:

Նմանատիպ նյութեր