211652_close_icon
views-count7341 դիտում article-date 10:34 26-10-2017

Միչիգանի համալսարանում հնարավոր է մասնագիտանալ մարիխուանայի ուղղվածությամբ. «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ-ի Միչիգան նահանգում մարիխուանայի բժշկական նպատակներով օգտագործումն օրինական է: Միչիգանի համալսարանը ԱՄՆ-ի առաջին բարձրագույն կրթական հաստատությունն է, որտեղ հնարավոր կլինի մասնագիտանալ մարիխուանայի աճեցման, իրավունքի, ֆինանսների և մարքեթինգի ուղղվածությամբ: Բակալավրի կոչում ստանալ ցանկացողները պետք է նաև ընտրեն մեկ այլ մասնագիտություն, իսկ նշված ոլորտի բոլոր առարկաներն արդեն ներառված են հիմնական համալսարանական դասընթացների ցանկում: Նշենք որ, ԱՄՆ-ի դաշնային օրենսդրությամբ՝ մարիխուանայի պահպանումն ու օգտագործումն արգելված է, սակայն Միչիգան նահանգի օրենքներով մարիխուանայի բժշկական նպատակներով օգտագործումը ներկայում թույլատրելի է: Նահանգի բնակչության մեծ մասը կողմնակից են մարիխուանայի օրինականացմանն ու աջակցում են այս խնդրի դաշնային օրենսդրությամբ կարգավորմանն ուղղված լոբիստական տարբեր նախաձեռնություններին և դրամահավաքներին: Մարիխուանայի իրացումը շահութաբեր բիզնես է համարվում այստեղ, իսկ Միչիգանի համալսարանի Քիմիայի ամբիոնի տնօրեն Մարկ Պաուլսենի խոսքերով, մարիխուանայի աճեցման, իրավունքի, ֆինանսների և մարքեթինգի ուղղվածությամբ մասնագիտական կրթություն ստանալ ցանկացողների թիվը ուսանողների շրջանում բավականին մեծ է: Արդեն մեծ թվով ուսանողներ են հերթագրվել, ասում է Պաուլենսը՝ ավելացնելով, որ առաջիկա 12 ամիսներին նրանց թիվը կավելանա: Փորձագետները կարծում են, որ տվյալ ոլորտում ուսում ստացած շրջանավարտները հետո անգործ չեն մնա՝ հաշվի առնելով, մարիխուանան օրինականացրած ԱՄՆ-ի 8 նահանգներում առկա արհեստավարժ մասնագետների կարիքը: Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4086208.html]«Ամերիկայի ձայն»[/url]:

Նմանատիպ նյութեր