211652_close_icon
views-count14492 դիտում article-date 09:59 26-10-2017

ՊՆ պաշտոնյան պայմանագրային զինծառայողներից գումար է պահանջել. նոր բացահայտում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունում պաշտոնատար անձանց կողմից վերցվող կաշառքի ամենատարբեր դրսևորումները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ռուբեն Մանուչարյանը, լինելով ՀՀ ՊՆ Ն զորամասում պաշտոնատար անձ, զորամասի պայմանագրային զինծառայող Հայկ Խոսրովյանի անգործությունը պարտակելու համար նրանից յուրաքանչյուր ամիս գումար է պահանջել: Դեպքով սկսել են զբաղվել իրավապահները: Ըստ նախաքննությունը իրականացնող մարմնի՝ 2016 դեկտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ զորամասում պաշտոնատար անձ Ռուբեն Մանուչարյանը Հայկ Խոսրովյանին այլ պահանջներ է ներկայացրել, որ նա կատարի: Մասնավորապես Խոսրովյանից զորամասի անձնակազմին տեղափոխող ավտոմեքենայի համար 4 հատ ձմեռային անվադող է ուզել, ինչը 2016 թվականի դեկտեմբերի 19-ին Խոսրովյանը կատարել է և 117 հազար դրամ ընդհանուր արժողությամբ 4 հատ անվադողեր է տրամադրել: Իրավապահները բացահայտել են նաև, որ ՀՀ ՊՆ զորամասի պաշտոնյա Ռուբեն Մանուչարյանը նաև Ռոբերտ Զաքարյանի՝ ՊՆ զորամասում պայմանագրային զինվորական ծառայության նշանակելու գործում հրաման արձակելու համար Ռոբերտ Զաքարյանից պահանջել և ստացել է 250 հազար դրամ գումար»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր