211652_close_icon
views-count7392 դիտում article-date 09:50 26-10-2017

Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի «մեծ համաձայնությունը» վշտացրել է որոշ շրջանակների. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ը տեղեկացրել էր, որ Ժնևից վերադառնալով՝ երկար քննարկումներից հետո Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի միջև կայացել էր «մեծ համաձայնությունը», ըստ որի՝ 2018թ․ապրիլից վերջինս կշարունակի աշխատանքը Հայաստանի փոխվարչապետի պաշտոնում: Մեզ հայտնի է դարձել, որ Կարեն Կարապետյանը գոհ է ձեռք բերված «համաձայնությունից» և սա ամենևին չի համարում պարտություն: Սակայն, ի տարբերություն Կարապետյանի, «մեծ համաձայնությունը» չափազանց վշտացրել է իշխանական և ոչ իշխանական այն շրջանակներին, որոնք «խաղադրույք» էին կատարել Կարեն Կարապետյանի վրա: Վերջինս թիմակիցներին հանգստացնելու համար խոստացել է, որ նրանք կշարունակեն աշխատել իր թիմում՝ վստահեցնելով, որ ինքը պահպանելու է իր բոլոր լծակները»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր