211652_close_icon
views-count12035 դիտում article-date 21:54 25-10-2017

Ստեղծվել է «Սասունցի Դավիթ» էպոսի թեմայով հայկական առաջին էլեկտրոնային հավելվածը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Սասնա տուն» հասարակության զարգացմանն աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվող «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» ավանդական հանրապետական փառատոնի ծրագրի շրջանակում ստեղծվեց Սասունցի Դավիթ» էպոսի թեմայով հայկական առաջին էլեկտրոնային հավելվածը: Հավելվածը կարելի է ներբեռնել՝ օգտվելով «Անդրոիդ» (android) համակարգի «Փլեյ մարկետ» (Play market) ծրագրից` գրելով «Սասունցի Դավիթ»՝ հայերենով կամ անգլերենով: Հավելվածի հիմնական բաժիններն են՝ ասմունք, ինտելեկտուալ խաղեր (հարցեր էպոսի մասին և հարցեր էպոսից), փազլ և Վիքիպեդիայի, «Սասունցի Դավիթ» կինոնկարի, «Սասնա ծռեր» մուլտֆիլմի և Ժան Էլոյանի ասմունքի հղումները: էպոսից հարցերին ճիշտ պատասխանելու նպատակով հավելվածում առկա է նաև էլեկտրոնային գիրք, որտեղ ներկայացվում են պատասխաններին առնչվող էպոսի հատվածները: «Իոս» (ios) համակարգում հավելվածը հասանելի կլինի մի քանի ամիս անց: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծրագրի հիմնական նպատակը «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսի պահպանումն ու հանրահռչակումն է, նշյալ հավելվածի ստեղծումը կարևորվում է որպես ազգային, ավանդական, հոգևոր և մշակութային արժեքների վերաբերյալ մատաղ սերնդի տեղեկացվածության և հայրենասիրական ոգու բարձրացման կարևորագույն միջոց:

Նմանատիպ նյութեր