211652_close_icon
views-count4837 դիտում article-date 19:54 25-10-2017

Սաակաշվիլին գիշերն անցկացրել է վրանում՝ Ռադայի շենքի առաջ

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ այս գիշերն անցկացրել է Ուկրաինայի գերագույն ռադայի շենքի մոտ խփված վրանում: Այդ մասին նա հայտարարել է Facebook-ում հրապարակված տեսաուղերձում: Տեսանյութում երևում է, թե ինչպես է Սաակաշվիլին դուրս գալիս վրանից և խոսում ուկրաիներեն՝ «Доброго ранку» («Բարի լույս»): «Ես այս գիշերն անց եմ կացրել Գերագույն ռադայի առաջ՝ վրանում: Այնտեղ, որտեղ հավաքվել են մարդիկ և սպասում են նոյեմբերի 7-ին, երբ Գերագույն ռադան պետք է ընդունի երեք խոստացած օրենքները՝ համակարգի փոփոխության համար առաջին քայլերն անելու համար»,- հայտարարել է նա: Նա նաև հրավիրել է ուկրաինացիներին գալ դասախոսությունների, սեմինարների և ընդհանուր հավաքների, որոնք անցկացնելու են իր աջակիցները: Հիշեցնենք, որ Սաակաշվիլին և բազմաթիվ ուկրաինացիներ մի քանի օր շարունակ ցույցեր են անցկացնում Ուկրաինայի խորհրդարանի շենքի առջև՝ պահանջելով համակարգային փոփոխություններ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր