211652_close_icon
views-count8469 դիտում article-date 22:42 25-10-2017

Սաակաշվիլիի արտաքսման համար այլևս խոչընդոտներ չկան. Ուկրաինայի գլխավոր դատախազ

Ուկրաինայի պետական միգրացիոն ծառայությունը մերժել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի շրջանի նախկին մարզպետ Միխայիլ Սաակաշվիլիին փախստականի կարգավիճակ տրամադրել, ինչը նրան երկրից արտաքսելու հնարավորություն է տալիս: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն․ տեղեկացնում է Հրոմադսկոյեն: «Պետական միգրացիոն ծառայությունը մերժել է նրան փախստականի կարգավիճակ տրամադրել, որի համար նա դիմել էր, և պարոն Սահակաշվիլին, ինչպես միշտ, այդ որոշման բողոքարկման համար դատարան չի դիմել», — հաղորդել է Լուցենկոն: Այսպիսով, ըստ նրա, «բացակայում են որևէ հատուկ հանգամանքներ», որոնք կարող էին կանխել Սաակաշվիլիի վտարումը կամ արտահանձնումը: Լուցենկոն Սահակաշվիլիին մեղադրել է նաև պետական հեղաշրջման փորձի համար: Նրա խոսքով՝ երբ Սաակաշվիլին Օդեսայի մարզպետ եղած ժամանակ ենթականերին ստիպել է Ուկրաինայի կեցության իրավունք ձևակերպել Վրաստանի 20 քաղաքացու համար: «Այժմ նրանք հեղաշրջում են նախապատրաստում, դա չի անցնի… Սաակաշվիլին պետությանը մարտահրավեր է նետել, իրավապահները նրան կպատասխանեն», — ասել է Լուցենկոն: Սաակաշվիլիի կողմնակիցները հոկտեմբերի 17-ից բողոքի ակցիա են անցկացնում Գերագույն Ռադայի առջև՝ պահանջելով բարեփոխումներ իրականացնել: Հիշեցնենք, որ 2017թ–ի հուլիսի 26-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր հրամանով Սաակաշվիլիին զրկել էր ուկրաինական քաղաքացիությունից, քանի որ Սահակաշվիլին թղթերը ձևակերպելիս սխալ տեղեկատվություն էր նշել, մասնավորապես, թաքցրել էր, որ Վրաստանում նրա դեմ քննություն է անցկացվում: Սաակաշվիլին քաղաքացիության զրկման պահին գտնվում էր ԱՄՆ–ում: Վրաստանի նախկին նախագահը Պորոշենկոյին մեղադրեց քաղաքական հետապնդման համար: Սաակաշվիլին ուներ միայն ուկրաինական քաղաքացիություն, հետևաբար, Պորոշենկոյի որոշումից հետո նա դարձավ քաղաքացիություն չունեցող անձ: Ուկրաինական իշխանությունները հայտարարեցին նրա անձնագրի չեղարկման մասին, ինչը չխանգարեց Սաակաշվիլիին ԱՄՆ–ից Լեհաստան գալ, այնուհետև Եվրոպայում շրջագայել: Սեպտեմբերի 10-ին Սահակաշվիլին մի քանի անհաջող փորձերից հետո կարողացավ հատել լեհ–ուկրաինական սահմանը։ Նրա կողմնակիցների ամբոխը՝ ճեղքելով իրավապահների շղթան, նրան բառացիորեն «տեղափոխեց» ուկրաինական տարածք: Վրաստանի նախկին նախագահն ու նրա կողմնակցիները հայտարարում են, որ այդ իշխանություններն են խախտել օրենքը, երբ փորձել են նրան թույլ չտալ սահմանին սահմանային վերահսկողություն անցնել, ինչպես նաև դատարանում այդ որոշումը բողոքարկելու համար քաղաքացիությունից զրկելու մասին փաստաթղթեր չեն տրամադրել: Ուկրաինայի ՆԳՆ–ում հայտարարեցին, որ 11 ոստիկան և 5 սահմանապահ է տուժել Սաակաշվիլիի սահմանը հատելու պահին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանությունը սահմանին տեղի ունեցած բախումների պատճառով 5 մարդ է ձերբակալել: 2017թ–ի սեպտեմբերի 24-ին դատարանը Սաակաշվիլիին 130 ԱՄՆ դոլարի չափով տուգանք է նշանակել սահմանի ապօրինի հատման համար: Սեպտեմբերի սկզբին Ուկրաինան Վրաստանի գլխավոր դատախազությունից Միխայիլ Սաակաշվիլիի հետխուզման, նրան կալանքի տակ առնելու և արտահանձնման հարցում է ստացել։ Նրա դեմ հայրենիքում մի քանի քրեական գործ է հետաքննվում: [url=https://jam-news.net/?p=66070&lang=hy]JAMNEWS[/url]

Նմանատիպ նյութեր