211652_close_icon
views-count4113 դիտում article-date 19:05 25-10-2017

Հոկտեմբերի 25-ից 27-ը Տալինում գումարվելու է ԱԼԳ երկրների Քաղաքացիական հասարակության համաժողովը

2017 թվականի հոկտեմբերի 25-ից 27-ը Տալինում Էստոնիայի նախագահության հովանու ներքո կազմակերպվելու է Եվրամիության Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության համաժողովը և Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի 9-րդ տարեկան համագումարը: «Շոշափելի արդյունքների ապահովում մարդկանց համար. Արևելյան գործընկերությունը 2020 թվականին և դրանից հետո» անվանումով եռօրյա միջոցառումը կկենտրոնանա Արևելյան գործընկերության քաղաքականության ապագայի և այդ երկրներում պատշաճ կառավարման բարելավման գործում քաղաքացիական հասարակության ներդրման վրա: Մասնակիցները կընդունեն Քաղաքացիական հասարակության հռչակագիր՝ սահմանելով հետագա ժողովրդավարական զարգացման հիմնական խոչընդոտները և ներկայացնելով հստակ առաջարկություններ առ այն, թե կառավարություններն ու քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ինչպես կարող են գործակցել՝ այդ խոչընդոտները հաղթահարելու նպատակով: Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության համաժողովը, որը կազմակերպվում է Եվրոպական Միության Խորհրդում Էստոնիայի նախագահության, Արևելյան գործընկերության էստոնական կենտրոնի և Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի կողմից, քաղաքացիական հասարակության տարածաշրջանային հարթակ է, որը նպատակ ունի խթանել եվրոպական ինտեգրմանը և նպաստել բարեփոխումներին ու ժողովրդավարական փոխակերպումներին տարածաշրջանում: Համաժողովն անցկացվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ՝ որպես Արևելյան գործընկերության գագաթաժողովին նախընթաց միջոցառում: Հիշեցնենք, որ ԱԼԳ գագաթաժողովն այս տարի անցկացվելու է նոյեմբերի 24-ին՝ Բրյուսելում: Նախատեսվում է այդ համաժողովի ընթացքում կստորագրվի Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը:

Նմանատիպ նյութեր