211652_close_icon
views-count7084 դիտում article-date 12:06 25-10-2017

ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը ներկա է գտնվել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում դրոշի բարձրացման պաշտոնական արարողությանը

ոկտեմբերի 24-ին ՄԱԿ-ի օրվա և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը ներկա գտնվեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում դրոշի բարձրացման պաշտոնական արարողությանը: Ողջույնի խոսքով հանդես եկան նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն: Իր ողջույնի խոսքում նախարարի տեղակալն անդրադարձավ ՀՀ անկախության ձեռքբերումից հետո ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հիմնադրման կարևորությանը, իրականացված ծրագրերին և հաստատված արդյունավետ համագործակցությանը:

Նմանատիպ նյութեր