211652_close_icon
views-count4761 դիտում article-date 11:21 25-10-2017

Սի Ցզինպինը վերընտրվել է Չինաստանի Կոմկուսի կենտկոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Չինաստանի Կոմունիստական կուսակցության նախագահ Սի Ցզինպինը վերընտրվել է Կոմկուսի կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Այդ մասին հայտնում է Xinhua գործակալությունը։ Նշվում է նաև, որ Կենտկոմի քաղբյուրոյի կազմը փոփոխվել է. նախկին կազմից մնացել են միայն Ցի Ցզինպինը և քաղխորհրդի վարչապետ Լի Կեցիանը։ Ցի Ցզինպինի գլխավո դաշնակից, Չինաստանում հակակոռուպցիոն հետաքննությունները վարող Վան Ցիշանը չի ընդգրկվել Կոմկուսի կենտրոնական կոմիտեի կազմում։

Նմանատիպ նյութեր