211652_close_icon
views-count7378 դիտում article-date 09:38 25-10-2017

Կարեն Կարապետյանը փորձում է մոբլիզացնել Ռուսաստանի քրեական շրջանակներին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը 2018-ի իր քաղաքական ծրագրերի համար փորձում է մոբիլիզացնել Ռուսաստանի հայկական քրեական և գործարար ավելի մեծ շրջանակ: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ռուսաստանի տարածքում վարչապետի շահերի պաշտպանության գործին լծվել են քրեական աշխարհում հայտնի Ռուբեն Թաթուլյանը (Ռոբսոն) Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո): Մեզ հայտնի է դարձել, որ Ռուսաստանի հայ համայնքի ոչ բոլոր ներկայացուցիչներն են պատրաստ լծվել Կարեն Կարապետյանի օգտին լոբբիստական ջանքերին: Նրանց շարքերում են մասնավորապես Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն ու ախալքալաքցիների «առաջնորդ» Նորիկ Թևանյանը (ախալքալաքցի Նորոն)»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր