211652_close_icon
views-count5737 դիտում article-date 19:49 24-10-2017

Փհենչհան-2018. Հունաստանում բոցավառվեց օլիմպիական խաղերի ջահը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հին Օլիմպիայում՝ Հերա աստվածուհու տաճարի մոտ տեղի ունեցավ 2018 թ. Փհենչհանում կայանալիք 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի ջահի վառման արարողությունը: Օլիմպիական խաղերի ծննդավայրում Փհենչհան-2018-ի ջահը վառեց հույն դահուկավազորդ Ապոստոլոս Անգելիսը: Այնուհետեւ օլիմպիական կրակը տարավ Հավարավային Կորեայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Պակ Չի Սոնը: Օլիմպիական կրակն ութ օր հետո կհասնի Աթենք, որտեղից էլ կուղևորվի Փհենչհան: Օլիմպիական խաղերի մեկնարկից ուղիղ 100 օր առաջ ջահը կսկսի շրջել Հարավային Կորեայի տարածքով: Փոխանցումավազքին կմասնակցեն շուրջ 7500 ջահակիրներ: Օլիմպիական կրակը կանցնի 2018 կմ: Փետրվարի 9-ին այն կհասնի Փհենչհանի «Օլիմպիական ստադիոն»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր