211652_close_icon
views-count3345 դիտում article-date 17:37 24-10-2017

Իսպանական «Գլոբալտեք» ընկերության պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանում ուսումնական կենտրոն ստեղծելու հարցը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ընդունել է իսպանական «Գլոբալտեք» ընկերության պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ Հայաստանում ջերմոցային տնտեսության զարգացմանը, ինտենսիվ այգիների հիմնմանը, սառնարանային տնտեսությունների ստեղծմանը և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը վերաբերող հարցեր: «Գլոբալտեք» ընկերության ներկայացուցիչներն առաջարկել են Հայաստանում ստեղծել ուսումնական կենտրոն, որտեղ տարեկան կարող են վերապատրաստվել ավելի քան 100 մասնագետներ` հմտանալով գյուղոլորտի կառավարման և տեխնիկական հարցերում: Ուսումնական կենտրոնը կունենա նաև ջերմոցային տնտեսություն, ինտենսիվ այգի, հագեցած է լինելու ժամանակակից տեխնոլոգիաներով: ՀՀ գյուղատնտեսության նախարարը Իգնատի Առաքելյանը ողջունել է ընկերության նախաձեռնությունը և համագործակցության պատրաստակամություն հայտնել: Նախարարը հավելել է, որ գյուղատնտեսության նախարարությունում առկա են ուսումնական կենտրոն ստեղծելու համար անհրաժեշտ պայմաններ: Նախարարի առաջարկով` իսպանական կողմը կուսումնասիրի ուսումնական կենտրոն ստեղծելու հնարավորությունները և Գյուղատնտեսության նախարարություն կներկայացնի առաջարկներ: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր